Այդ որոշումները ինքնուրույն, միայնակ չեմ կայացնում. Նազենի Ղարիբյանը՝ ՊՈԱԿ-ների մասին
«Այս պահին ես համարվում եմ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող, բայց այդ որոշումները ինքնուրույն, միայնակ չեմ կայացնում»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն՝ անդրադառնալով ՊՈԱԿ-ների լուծարման և այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններին միացնելու նախաձեռնությանը:
«ՊՈԱԿ-ների հետ կապվածը որոշում չէր, այլ՝ կար Կառավարության հանձնարարական, որը բխում է աշխատանքների արդյունավետության բարձրացման պահանջից: Այդպիսի հանձնարարական ստացել են բոլոր նախարարությունները, բայց քանի որ մեզ մոտ արտահոսք է եղել, ինչ-որ մեկն այդ տեղեկանքը դուրս է հանել, տվել է լրատվամիջոցներին, դա արհեստական մեծ աղմուկ է առաջացրել»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ այս ընթացքում ինքը հասկացել է, որ տնօրենների կարծիքը չի արտացոլում ՊՈԱԿ-ների բոլոր աշխատակիցների կարծիքը:
«Երկու-երեք դեպք պարզեցի, որտեղ տնօրենները կտրականապես դեմ էին փոփոխությանը, այնինչ՝ կոլեկտիվներն ասում էին՝ շատ ուրախ ենք, որ նման փոփոխություն է լինելու»,-ասաց Նազենի Ղարիբյանը:
Նրա համար նաև անհասկանալի է, թե ինչի՞ց են տնօրենները վիրավորված. «Ես իմ գործն եմ անում և պարտավոր չեմ որևէ մեկին տեղյակ պահել»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան