Նարեկ Մալյան. Ինձ նորից բերման են ենթարկում կենտրոնի ոստիկանության բաժին
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը տեղեկացնում է՝ իրեն բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնի բաժին։
Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասնել է պատճառներն ու լուսանկարներ հրապարակել.
«Հենց նոր քննիչի և փաստաբանի հետ քննչական գործողություն՝ տեղազննություն էինք իրականացնում Ամիրյան փողոցում, կապված օրեր առաջ ինձ առևանգման փորձի հետ:
Սույն թրաշամանուկը մեքենայով փորձեց քշել ինձ վրա, մեքենայից հայհոյեց՝ արժանանանալով իհարկե իմ պատասխանին:
Ասածս ինչ ա))) ինձ նորից բերման են ենթարկում կենտրոնի ոստիկանության բաժին»։
Հիշեցնենք, որ կիրակի գիշերը «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ու ևս մի քանի հոգի Ամիրյան փողոցում շենքի մուտքի մոտ հարձակվել էին Նարեկ Մալյանի վրա, բռնել նրա ոտքերից ու թևերից, այդպես մի քանի մետր տարել, հետո վրա էին հասել ոստիկանները։ Պետրոսյանը հայտարարել էր՝ մտադիր էին Մալյանին աղբարկղը գցել։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը
- Ոստիկանությունը Նարեկ Մալյանի վրա հարձակման դեպքով նյութեր է նախապատրաստում
- Նարեկ Մալյանը դուրս է եկել ոստիկանությունից. Նոր մանրամասներ
- Նարեկ Մալյանը քիչ առաջ հարձակման է ենթարվել
- Նարեկ Մալյանը ԵՊՀ հոգաբարձուների հիմնադրամի նախագահի դիմաց մետաղադրամներ լցրեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին