Սիրիա ուղարկված հայկական խումբն ականազերծել է 10 հազար քմ-ից ավելի տարածք
Հայաստանից Սիրիա ուղարկված խմբի կազմում ականազերծողները մինչ օրս ականազերծել է ավելի քան 10. 510մ քառակուսի մետր տարածք: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը։
Նրա խոսքով, հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ:
Փետրվարի 18-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և Հալեպի անվտանգության ուժերի հրամանատարության ներկայացուցիչների ուղեկացությամբ հումանիտար առաքելության ղեկավար կազմն իրականացրել է տեղազննման աշխատանքներ Հալեպ նահանգի Լե-Սենիա, Դիման, Ռասմ-Ալ-Խուլու բնակավայրերի հարակից վայրերում, որի արդյունքում որոշվել է ականազերծման աշխատանքներն իրականացնել լեռնային և հարթավայրային տարածքներում: Ականազերծման աշխատանքները մեկնարկել են փետրվարի 19-ին:
Հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժիշկներն իրենց գործունեությունն են ծավալում Հալեպի ռազմական հոսպիտալում և համալսարանական կլինիկաներում: Փետրվարի 18-ից առ այսօր, սիրիացի գործընկերների հետ համատեղ, հայ բժիշկները հիվանդներին ցուցաբերել են 50 վիրաբուժական և մոտ 100 թերապևտիկ բնույթի օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն: Բացի վերոնշյալից, մեկ բժիշկ յուրաքանչյուր օր բուժապահովում իրականացնելու նպատակով ընդգրկվում է ականազերծման խմբում:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր` 83 հոգի) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա: Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում հայկական զորախումբը տեղակայված է նախկին դպրոցի շենքում
- Աշոտյանը նոր բացահայտումներ է արել՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինի գործարքի մասին
- 83 անդամից բաղկացած զորախումբն արդեն Սիրիայում է
- Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով
- ՌԴ նախագահը վավերացրել է ՌԴ և ՀՀ միասնական զորախումբ ունենալու մասին համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին