Սիրիայում հայ ականազերծողներից մեկը վիրավորվել է
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում այսօր՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է:
Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ականազերծման աշխատանքները շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան