Կանադական երեք ռադիոկայան հրաժարվել են Մայքլ Ջեքսոնի երգերից
Մոնրեալի երեք մեծ ռադիոկայաններ եթերից հանել են Մայքլ Ջեքսոնի բոլոր երգերը՝ բացատրելով այդ որոշումը «Լքելով Նևերլենդը» վավերագրական ֆիլմի պրեմիերային ունկնդիրների արձագանքներով։ Ֆիլմում նկարագրվում է, թե ինչպես է երգիչն իբր անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարում։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով CBC-ին։
Վավերագրական ֆիլմը հիմնված է Ուեիդ Ռոբսոնի ու Ջեյմս Սեիֆչակի ցուցմունքների հիման վրա, որոնք պատմում են բռնության մասին, որոնք նրանք ենթարկվել են երեխա ժամանակ Ջեքսոնի կողմից Neverland –ի նրա առանձնատանը։
Փոփ-արքայի երգերը երթերը չհեռարձակելու մասին որոշում կայացրել են ֆրանսալեզու CKOI և Rythme ռադիոկայանների, նաև անգլալեզու The Beat-ի սեփականատերերը։
«Մենք ուշադիր հետևում ենք մեր լսողների մեկնաբանություններին, և հենց այդ վավերագրական ֆիլմն առաջացրել է որոշակի արձագանք»,- հայտարարել է Cogeco ընկերության մարկետինգի հարցերով տնօրենը։
Փետրվարի վերջին երգիչ Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլարի հայց է ներկայացրել ամերիկյան HBO հեռուստաալիքի դեմ՝ կապված «Լքելով Նևերլենդը» վավերագրական ֆիլմը ցուցադրելու որոշման հետ։ Հաղորդվում է, որ HBO-ի հետ 1992 թվականին կնքվել էր պայմանագիր, որի համաձայն հեռուստաալիքը պարտավորվել է չնսեմացնել մահացած կատարողի պատիվն ու արժանապատվությունը։ Երգչի շրջապատը մեղադրում է հեռուստաալիքին «ամոթաբար վաստակել անմեղ մարդու վրա, որը մահացած է և չի կարող իրեն ինքնուրույն պաշտպանել» ցանկության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլար է պահանջում հեռուստաալիքից
- Մայքլ Ջեքսոնի մարմինը հնարավոր է արտաշիրիմեն
- Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի՝ մանկապղծության գործով հարցաքննության տեսանյութը
- Մայքլ Ջեքսոնի ժառանգներին զայրացրել է աստղի մասին նոր ֆիլմը