Քարտերի PIN կոդերը ստացեք sms հաղորդագրության միջոցով
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկված ArCa, Visa և MasterCard համակարգերի քարտերի PIN կոդերն այսուհետ հնարավոր է ստանալ նաև sms հաղորդագրությամբ։
Բանկից հայտնում են, որ ծառայությունից կարող են օգտվել ինչպես բանկի գործող, այնպես էլ նոր քարտապանները: Գործող քարտապանները PIN կոդը մոռանալու դեպքում քարտի փոխարինում չի իրականացվելու, այլ հաշված րոպեների ընթացքում հնարավոր է լինելու գեներացնել նոր PIN կոդ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատների միջոցով: PIN կոդի փոփոխության համար քարտապանները կարող են այցելել բանկ կամ զանգահարել բանկի հեռախոսային կենտրոն:
SMS հաղորդագրության միջոցով ուղարկվող կոդը միանգամյա մուտքագրման վեցանիշ կոդ է: Այն ծառայում է նոր PIN գեներացնելու համար՝ քարտն առաջին անգամ Բանկի բանկոմատով օգտագործելիս:
«Հարցերի դեպքում կարո՛ղ եք զանգահարել 010 31 88 88 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի որևէ մասնաճյուղ»,-նշում են բանկից։
Հարակից հրապարակումներ`
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի
- Վերագործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Կոմիտաս» մասնաճյուղը
- Մահմեդականին Շվեյցարիայում տուգանել են 220 եվրոյով՝ «Ալլահու Ակբար» ասելու համար
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ. 5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակի GBA-ի կողմից
- ՓՄՁ-ների ֆինանսավորմանը կուղղվի 17 միլիոն ԱՄՆ դոլար. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ