Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնելու
Ադրբեջանը մարտի 11-15-ը պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանատարությամբ անցկացնելու է լակնածավալ զորավարժություններ։ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Թե երկրի որ հատվածում են ընթանալու զորավարժությունները, չի հստակեցվում։ Նշվում է, որ դրանցում ներգրավված են լինելու 10 հազար զինվորականներ, մինչև 500 միավոր տանկ, զրահապատ տեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 300 հրթիռահրետանային միավորներ, ականանետներ, ավիացիոն միջոցներ և այլն։
Զորավարժությունների ընթացքում իրականացվելու են հարձակողական բնույթի գործողություններ, մի քանի ուղղություններով պայմանական թշնամուն կհասցվեն հարվածներ, կհասցվեն հրթիռահրետանային հարվածներ թշնամու թիկունքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող կառույցներին։