Աննա Հակոբյանը մանրամասնեց՝ Բրյուսել մեկնել է իր ամուսնու հետ ինքնաթիռում շփվելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում մանրամասնեց, թե ինչու է ամուսնու հետ Բրյուսել մեկնել։
«Մեկնել եմ, որովհետև նման այցերը, երբ ես պատվիրակության կազմում չեմ, բայց կարող եմ ուղեկցել իմ ամուսնուն, միակ հնարավորությունն են, որպեսզի մենք շփվենք միմյանց հետ։ Ինչո՞ւ է դա միակ հնարավորությունը, որովհետև ամուսինս աշխատանքի է գնում, տանից դուրս է գալիս ամեն օր առավոտյան 7։30, վերադառնում է լավագույն դեպքում 9։30-10։30 կամ ավելի ուշ։ Եթե նույնիսկ 9։30 է վերադառնում, փակվում է աշխատասենյակում ու շարունակում է աշխատել։ Ստացվում է՝ ուղղակի մենք շաբաթներով չենք շփվում, և դա փաստ է»,-ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով, թաքնվելու խնդիր չեն ունեցել, այցի մասին հայտարարված չէր, քանի որ ինքը պաշտոնական պատվիրակության կազմում չի եղել, պաշտոնապես չի ուղեկցել ամուսնուն։
Դիտարկմանը, թե Հակոբյանը պաշտոնական ինքանթիռով է մեկնել, նա ասաց. «Այդ ինքանթիռն այպես, թե այնպես մեկնում է Բրյուսել, ինքաթիռում նախատեսված այն տեղը, որտեղ ես եմ նստում, որևէ մեկը չի նստում, այսինքն կա սրահ, կային բազկաթոռներ մեկից ավելի։ Այդ ինքնաթիռը թռնում էր, կամ ես այդտեղ նստած, կամ չնստած, տարբերությունը պատկերացնում եք, չէ՞։
Երբ իմ ամուսինը մեկնում է, իր համար անպայման ամրագրվում է սենյակ, վճարվում է այդ սենյակի համար։ Ընդ որում պետությունների ղեկավարների համար գոյություն ունեն ստանդարտներ, ինչը ենթադրում է ոչ միայն բարձր կարգի, այլև անարդարացված մեծ սենյակներ, որտեղ կարելի է երբեմն տեղավորել մեկից ավելի ընտանքի նույնիսկ։
Եվ ես հույս ունեմ, որ այն սենյակում այն տեղը, որտեղ ես պետք է գիշերեմ, նույնպես դատարկ է մնում, եթե ես այդ այցի ժամանակ իմ ամուսնու հետ չեմ լինում օրինակ Բրյուսելում կամ Շվեյցարիայում։ Այսինքն, իմ մեկնելը և այնտեղ մնալը բյուջեից որևէ հավելյալ ծախս չի ավելացնում։
Դրա փոխարեն ես կարողանում եմ իմ ամուսնու հետ ինքնաթիռում անցկացնել հինգ ժամ։ Կրկին նույն պատճառով մեզ հետ էր նաև մեր դուստրը՝ Մարիամը»։
Նրա խոսքով, Մարիամ Փաշինյանի համար առանձին համար են ամրագրել, ինչի համար վճարել են անձնական միջոցներից։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյան. Հայկական լրատվամիջոցները պետք է բարձունքում լինեն անկախ ամեն ինչից
- Աննա Հակոբյան. Բրյուսելի փողոցում քայլելիս ես ու Մարիամը դեմ դիմաց հանդիպեցինք Բելգիա ժամանած լրագրողների խմբին
- Աննա Հակոբյանը եղել է Դավոսում, բայց չի մասնակցել տնտեսական ֆորումին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան