Արշակ Գասպարյան. Բանտերի վատ վիճակի պատճառով չի կարելի մարդկանց, առանց նախապայմանների մոտեցնել ազատման
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանի կարծիքով, կալանավորման 1 օրը 1,5 օր հաշվելու մոտեցումից վաղուց հրաժարվել են։
«1․ Սա, անշուշտ, մարդասիրական մոտեցում է, ու նման մոտեցում տարբեր ժամանակներում ունեցել են նույնիսկ եվրոպական երկրները, բայց սրանից վաղուց հրաժարվել են
2․ սա ևս, համաներման պես, մի տեխնիկական ու շատ արհեստական քայլ է բանտերը բեռնաթափելու ուղղությամբ, ինչի խնդիրն այսօր մենք չունենք
3․ բանտերի վատ վիճակի պատճառով չի կարելի մարդկանց, առանց նախապայմանների ու նախապատրաստելու, արհեստականորեն մոտեցնել ազատմանը
4․ Քննիչների պատշաճ ջանասիրության բացակայության պատճառով, չի կարելի մարդուն երկար պահել կալանավորված վիճակում՝ վարույթի վատ իրականացումը կոմպենսացնելով հետագայում պատժի կրման համակարգի փլուզմամբ
5․ Օրերի, ամիսների ու տարիների հաշվարկն, իր ողջ սուբյեկտիվությամբ հանդերձ, պետք է ծառայեցնել դատապարտյալի պատրաստակամության ու պատրաստվածության ձևավորմանը և ո՛չ արհեստականորեն բանտի դռներին մոտեցնելուն
6. Ողջունելի են բոլոր այն նախաձեռնությունները, որոնք, նույնիսկ, իմպերատիվ կերպով, միտված են կալանավորման՝ ամենասակավ դեպքերում ու ամենակարճ ժամկետով կիրառելուն։ «Նեղ խողովակով» մարդիկ պիտի մտնեն ՔԿ հիմնարկ՝ «լայն խողովակով» դուրս գան այդտեղից։
Այս փիլիսոփայությունն է պետք փոխել։ Մնացյալը կարճաժամկետ ու պահեկան խնդրի վրա կենտրոնացած լուծումներ են»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ օրենսդրական նման նախաձեռնությամբ հանդես էին եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։
Հարակից հրապարակումներ`
- Այստեղ պետք է քաղաքական կամք. Մարուքյան
- Նաիրա Զոհրաբյան. Ես դժվարությամբ էի համոզել դատապարտյալներին չսկսել մասսայական հացադուլներ
- Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել է մեկուկես օր
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ