Բաքվում կինը փորձել է ինքնասպան լինել՝ ամուսնու կողմից մարտի 8-ին նվեր չստանալու հետևանքով
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Յասամալի շրջանում 48-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել։ Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդմամբ, պատճառը եղել է այն, որ կինը մարտի 8-ին ամուսնու կողմից նվեր չի ստացել։ Նա կյանքին փորձել է վերջ տալ դանակի միջոցով։
Ոստիկանության աշխատակիցների հետ զրույցում Ս. Կոնստանտինովնան հայտնել է, որ ամուսինը ԱՄՆ քաղաքացի է։ Պատմել է, որ տոնական օրերին ամուսինը իրեն մեծ ուշադրություն է դարձրել, սակայն այս անգամ կնոջ համար որևէ նվեր չի պատրաստել։
Որովայնի շրջանում վնասվածքներ ստացած կնոջը հոսպիտալացրել են։ Փաստի առթիվ իրականացվում է քննություն։