Մշակույթ 17:20 08/03/2019 Հայաստան

Գրչուհիները

Միջնադարյան հայ գրիչների ստեղծած ձեռագրերն ու դրանց նկարազարդումները զարմացնում են  բոլորին՝ իրենց գույներով, ամեն մի մասնիկի կատարյալ ու նրբանկատ մոտեցմամբ, թեմաների ընտրությամբ  և ճշգրիտ ներկայացմամբ։ Ինչպես շատ ոլորտներում, գրչության մեջ էլ հայ կինը փորձել է ունենալ իր ներդրումը, նպաստելու զարգացմանն ու կատարելագործմանը։
Հնագույն շրջանում ունեցել ենք գեղագրության ձիրքով օժտված հայուհիներ, որոնցից ոչ բոլորի մասին է մեզ հասել տեղեկություն, կամ չնչին, ոչ բոլորի ստեղծած, ընդօրինակած գրքերին կարելի է ծանոթանալ ու խոսել նրանց ոճի մասին։ Մինչ այժմ հայտնի են 22 գրչուհիներ, ովքեր մեծ մասնակցություն են ունեցել ձեռագրերի ընդօրինակման և նկարազարդման աշխատանքների մեջ:

Գրչագրական արվեստի պատմության մեջ հայտնի գրչուհիներից  մի  մասին տեղեկություն գտանք  echmiadzin.asj-oa.am-ում։ 

Ալիծ  կույսն ապրել ու ստեղծագործել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում։ Ժամանակակից է Լևոն Գ թագավորին (1236-1289 թթ.)։ Ալիծն իր ժամանակի լավագույն գեղագիր գրչուհիներից է։  Ժամանակակիցները հաղորդում են, որ նա անգամ մրցույթ է կազմակերպել, փնտրել մարդկանց, որոնք կարող էին իր նման գրել,  խոստացել է ամուսնանալ իր նման ձեռագիր ունեցող երիտասարդի հետ։

Կիլիկիայում 13-րդ դարում ապրել և ստեղծագործել է Զաբել գրչուհին, որը եղել է Կոստանդին քահանայի դուստրը։ Գրչուհու ընդօրինակած գրքերից մեզ չի հասել։

Ուստիանեն ապրել է 14-րդ դարի կեսերին։ Նրա մասին հիշատակություն կա 1356 թվականին ընդօրինակված Ճաշոցի հիշատակարանում։ Ձեռագրի գրիչ Աստվածատուրը գրում է, որ Ճաշոցի գրվելուն օգնել է նաև Ուստիանեն։ Նա է էջերի վրա տողեր գծել։ Եկող սերունդներից Աստվածատուր գրիչը խնդրում է Ճաշոցից օգտվելիս հիշել Ուստիանեին, քանի որ նա «աշխատեցաւ ... բազում ի տող չփելն»։

Գոհարն ապրել է 15-րդ դարի երկրորդ կեսում։ 1484-1486 թվականներին նա Կեսարիայում օգնել է հորեղբորը՝ Հովհաննես Երզնկացի գրչին, ընդօրինակելու մի ճաշոց և մի Ավետարան։ Գոհարը ձեռագրերի համար օգտագործված մագաղաթներն է պատրաստել և թերթերի վրա տողեր գծել։

Ազիզմելիք գրչուհին ապրել է 15-րդ դարի երկրորդ կեսում, ամուսինն է Հովսեփ քահանան։ 1486 թվականին նա Արքայի վանքում ընդօրինակել է մի Ավետարան։ Ազիզմելիքը որդու՝ Ալեքսիանոսի առաջին ուսուցիչն է։ Մորից ստացած գիտելիքները Ալեքսիանոսին օգնեցին հետագայում դառնալու եպիսկոպոս։

Կիրակոս վարպետի և Մրվաթի դուստր Գոհար գրիչն ապրել և ստեղծագործել էր 17-րդ դարի առաջին կեսին։ Գոհար գրիչն իր հիշատակարանում գրում է, որ ծնողներն են սովորեցրել իրեն գրչության արվեստը։ 1630 թվականին Գոհարն ընդօրինակում է մի Կանոնագիրք։ Ժողովածուի մեջ նյութեր կան Նիկիայի ժողովի մասին, Եզնիկ Կողբացաց, Գրիգոր Լուսավորչի կանոնները, Սահակ հայրապետից։ Գոհար գրիչը հայտնում է, որ խիստ ծանր պայմաններում է աշխատել, «քանզի ևս քան սաստկանայ բռնութիւն և նեղութիւն ի վերա աշխարհիս ևս առավել ազգիս Հայոց»։ 

Գրիչ Մարիանեն ապրել է 17-րդ դարի կեսերին։ 1650 թվականին նա Արկոչ գյուղում արտագրել է «Վարք Հարանց անապատականաց» ձեռագիրը։

Հռիփսիմեն ապրել է 17-րդ դարի կեսերին, ստեղծագործել է Հալիձորի սուրբ Աստվածածին վանքի կուսանոցում։ 1653 թվականին նա վանքի կամարների տակ ընդօրինակել է Խոսրով Անձևացա «Մեկնութիւն ժամագրոց» աշխատանքը։ Տեղեկությունների համաձայն ընդօրինակել է նաև Նարեկացու «Մատեան ողբերգաթեւսն» և «Խոսրով Մեծ» երկերը»։

Միանձնուհի Շուշան գրչուհին ապրել ու ստեղծագործել է 17-րդ դարի կեսերին։ 1664-1666 թվականներին Շուշանը Երնջակ գավառի Շոռոթ գյուղի Սուրբ Աստվածածին վանքի կուսանոցում արտագրել է Մովսես Խորենացու, Եղիշեի պատմությունները և այլ պատմիչների երկեր։ Նա իր հիշատակարաններից մեկում գրել է. «Յոյժ անպիտանս կրօնս ապաշխարութեան, և տգէտ եմ խիստ գրչարհեստութեան»։ Սակայն նշվում է, որ Շուշանի ինքնախոստովանությունը համեստության արդյունք է։ Բանասեր Հ. Վ. Հացունին գրել է, որ Շուշանը մեզ է թողել գրչության արվեստի գեղեցիկ օրինակներ։ 1666 թվականին Շուշան գրչուհի ն ընդօրինակում է Սողոմոնի առակները։

17-րդ դարի երկրորդ կեսում Երնջակ գավառի Շոռոթ գյուղի Սուրբ Աստվածածին վանքի կուսանոցում է ապրել ու ստեղծագործել միջնադարի վաստակաշատ գրչուհիներից ևս մեկը՝ Գոհարը։ 1667-1668 թվականներին ընդօրինակած «Աղօթագիրս Նարեկացւոյ» ձեռագրի հիշատակարանում Գոհարը գրել է. «Ես՝ կոյսակրոն Գոհարս եղէ ցանկացող և եռափափագ սիրով ստացող այս հոգիաշունչ մատենիս, որ ջերմեռանդ սիրով զսա գրեցի»։

Հայտնի գեղագիր գրչուհի, մանկավարժ Բրաբիոն Պալատեցին ծնվել է 1750 թվականին Կոստանդնուպոլսում։ Քսան տարեկան հասակից նվիրվել է գրքեր ընդօրինակելու գործին։ Ունեցել է գեղեցիկ նոտրգիր ձեոագիր։ Ձեռագրերի մի մասր Բրաբիոնն ընդօրինակել Պալատի Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու դպրանոցում։ Տնտեսական ծանր պայմանները նրան ստիպել են գրքեր արտագրել անգամ ճրագի աղոտ լույսի տակ։ Վերջին ձեռագիրը Բրաբիոնն արտագրել է 1815 թվականին, 65 տարեկան հասակում։ Գրչության հետ զուգահեռ զբաղվել է մանկավարժական աշխատանքով, դասավանդել է իրենց տանը բացված երկսեռ դպրոցում։ Բրաբիոնի ընդօրինակած ու ծաղկած ձեռագրերից մեր օրեր են հասել 17-ը,  որոնցից ինը ցրված են աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես Կ. Պոլսում, որտեղ ապրել ու ստեղծագործել է անվանի գրչուհին։ Բրաբիոնի արտագրած ձեռագրերից  պահվում են Երևանի Մատենադարանում։ Բրաբիոնը հայ կանանցից աոաջինն է, որ զբաղվել է տպագրական գործով։ Աջակցել է եղբորը՝ տպագրիչ, մանկավարժ Մատթեոս դպրին, երկար տարիներ աշխատել նրա հետ։ Նա մահացել է  85 տարեկանում,  1835 թվականին և թաղված է Կ. Պոլսի էդիրնե-քափուի գերեզմանատանը, եղբոր՝ Մատթեոսի կողքին: Բրաբիոնը սերունդներին որպես հիշատակ թողել է ընդօրինակած գեղահրաշ ձեռագրեր։ 

Ումրբեկի դուստր Մարգարիտ Ալեքսանյանը ծնվել է 1833 թվականին Շուշիում։ Երիտասարդ հասակից Մարգարիտը զբաղվել է ձեռագործով, ապա՝ ձեռագրերի ընդօրինակությամբ։ Մարգարիտի ձեռագիրը հիասքանչ է։ 1862 թվականին Մարգարիտն իր ընդօրինակած գեղագիր Ավետարանն ուղարկում է Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերին։

Միջնադարյան հայ գրչօջախներից է եղել նաև Ջուղան։ Ջուղայի առավել հայտնի գրչօջախները գործել են Ամենափրկիչ վանքում, ս. Աստվածածին, ս. Գևորգ եկեղեցիներում և ս. Հովհաննես Մկրտիչ անապատում։ XV-XVII դարերում, Ջուղայում մի շարք ձեռագրեր են ընդօրինակել նաև Խաչատուր Խիզանեցի, Ռստակես գրիչները, Մարիամ գրչուհին ու մանրանկարչուհին, Մկրտիչ գրիչը, Հին Ջուղայեցի Հակոբը և ուրիշներ:

1946 թվականին Ա. Երեմյանը Պարսկաստանի Սպահան գավառի Չարմահալ գավառի հայաբնակ Մամուռան գյուղում հայտնաբերել է Գրիգոր վարդապետ Տաթևացու «Գիրք քարոզութեան» գեղարվեստական երկի ձեռագիր մի նմուշ, որն արտագրել ու նկարազարդել է Մարիամ անունով ջուղայեցի նկարչուհին:

 Մարիամ գրչուհու մասին մի հոդված տպագրվել է Մայր Աթոռի «Էջմիածին» պարբերականի 1952 թվականի հուլիսյան համարում: Հոդվածի հեղինակը Ա.Երեմյանն է։  mar-amirchanyan.livejournal.com-ում ներկայացված է հոդվածից մի հատված և լուսանկարներ. 
«Սակայն գրչագրի գեղեցկությունը կազմում են մեկը մյուսից տարբեր ոճերով և բովանդակությամբ վրձինված մանրանկարները, որոնցից հատուկ ուշադրության արժանի է 16 էջի խորանը: Դա նկարչական արվեստի մի գեղեցիկ ստեղծագործություն է, որը գրավում է ձեզ իր նրբությամբ և բանաստեղծական պատկերավորությամբ: Ընդգծենք նաև որոշ լուսանցքներում ճոխ երանգներով նկարված գեղեցիկ զարդանկարները, թռչնազարդերը և գեղագրերը, որոնք իրենց ինքնուրույն ոճով, գույների ներդաշնակությամբ և գեղարվեստական որոշ նրբությամբ ձեռագրին առանձին գրավչություն են տալիս, միաժամանակ պարզում XV դարի Հին Ջուղայի նկարչական դպրոցի էությունը: Այդ մանրանկարներն այսօր առանձին արժեք ունեն նրանով, որ պատկերում են նաև հայ նկարչական դպրոցի պատմության մինչև օրս անծանոթ մի նկարչուհու պայծառ դիմագիծը»:

Ձեռագիրն այժմ գտնվում է էջմիածնի Մատենադարանում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
Այնպես չէ, որ փաստաթղթով մենք անմիջապես ԱՄՆ-ից տրամադրվող անվտանգության ինչ-որ բարձիկ ենք ձեռք բերում. Սուրեն Սարգսյան
2020  թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգային արտաքին ճարտարապետությունը էական փոփոխությունների ենթարկվեց։ Հայաստանը փաստացի...
Աղբյուր` Panorama.am
17:01
ՃՏՊ-ների հետևանքով զոհերի, վիրավորների թիվը նվազել է. Արփինե Սարգսյան
«2024 թվականին էականորեն կրճատվել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ զոհերի և վիրավորների թիվը»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
16:59
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկ քաղաքում։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և...
Աղբյուր` Panorama.am
16:34
Ինչո՞ւ է ազատվել պաշտոնից ոստիկանության Աշտարակի բաժնի պետը. ՆԳ նախարար
««Միլպետ» եզրույթը եկեք չօգտագործենք։ Համայնքային ոստիկանության  Աշտարակի բաժնի պետի մասին ենք խոսում։ Պարոն Մարտիրոսյանի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին կայցելի Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:53
Աշխատանքային խմբի հանդիպումներում երբեք խոսք չի գնացել Հայաստանում արտատարածքային միջանցքների բացման մասին. Մարիա Զախարովա
«Մեր պաշտոնական դիրքորոշումը Երևանին լավ հայտնի է, որի էության մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք։ Մենք հայտնում ենք Հարավային Կովկասում...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ջեյմս Քեմերոնը խոստանում է, որ «Ավատար» 3-ը կզարմացնի հանդիսատեսին
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Empire-ի հետ խոսել է «Ավատար» ֆրանշիզայի երրորդ մասի վրա  աշխատանքի մասին։ Ռեժիսորի խոսքով, ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
15:25
Առկա է հանցավորության թվի նվազում 1.1 տոկոսով, իրերը պետք է կոչվեն իրենց անուններով. Արփինե Սարգսյան
Անցած տարվա ընթացքում պարեկային ծառայության կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել են շուրջ չորս հազար հանցագործություններ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ծառուկյան. Մախաչևի հետ ռևանշի մասին կխոսվի առաջիկա 10 տարիներին
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ, Ռուսասանը ներկայացնող Արման Ծառուկյանը կարծում է, որ գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ...
Աղբյուր` Panorama.am
15:00
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խոսակցությունից անցում ենք կատարել դեպի գործնական փուլ. Արփինե Սարգսյան
«2024-ը լի է եղել մարտահրավերներով, չնայած դրան շարունակել ենք մեր աշխատանքը տարբեր ուղղություններով, գրանցել ենք մի շարք հաջողություններ,...
Աղբյուր` Panorama.am
14:42
Վահե Հովհաննիսյան. Քարոզչությամբ սնվող հասարակություններին դատարկ թուղթը կարելի է ավելի լավ ներկայացնել, քան շոշափելի արդյունքը
«Ռազմավարական փաստաթուղթ՝ անորոշության ու ռիսկերի մեծ տոկոսով»,-այսպես է գնահատում Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․ Տեսանյութ Մհեր Սահակյանի մասին
«Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․․․ Այս խոսքերը պատգամավորի կյանքի գլխավոր ուղենիշն էին, որով էլ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ղազախստանը հրաժարվել է մեկնաբանել AZAL-ի գործով ոչ պաշտոնական հրապարակումները
«Մինչև AZAL ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցի հրապարակումը, Ղազախստանի տրանսպորտի նախարարության հանձնաժողովը չի մեկնաբանի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Մհեր Սահակյանի վերջին հրաժեշտը. «Հայաստանը պայքարող տեսակ կորցրեց»
Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վերջին հրաժեշտի արարողությունն է,...
Աղբյուր` Panorama.am
13:47
Սպասվում է քամու ուժգնացում
Երևանում հունվարի 16-ի և 18-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Բաբայան
«Նախարարին այսօրվա ասուլիսի ընթացքում իմ կողմից բարևեք ու խնդրեք կարգի բերել իր կադրերին։ Դա հենց իր պարտականություն է»։
Աղբյուր` Panorama.am
13:38
Թաքցնելն անիմաստ է. Նարե Գևորգյանը հրապարակել է, թե ինչպես է ընկնում բեմի վրա
Երգչուհի Նարե Գևորգյանն ինթսթագրամիր իր էջում կարճ տեսանյութ է հրապարկել, թե ինչպես է ընկնում համերգի ժամանակ բեմի վրա։ «Այն ինչ տեսավ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Մենք ունենք շատ խնդրահարույց թերություններ, պետությունն իր պարտավորությունները պետք է կատարի. Անահիտ Մանասյանի քարը՝ Սուրեն Պապիկյանի այգում
«Ինքս արձանագրել եմ ինքնավնասումների, ինքնասպանությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ»,-կառավարության նիստից հետո լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
13:33
Միրզոյան. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն տեղին է, այլև կարևոր
Հայաստան-ԱՄՆ  հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն  տեղին է, այլև կարևոր՝...
Աղբյուր` Panorama.am
13:06
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները
«ՏԻՄ օրենքի համաձայն՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնը թափուր դառնալուց հետո համայնքի ավագանու անդամների 1/3-ը նախաձեռնել է Փարաքարի ղեկավարի...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ամենաշատը հայտագրվել են «Անգլերեն» առարկայից
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11...
Աղբյուր` Panorama.am
12:53
Արտառոց դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. Կալանավորը վնասազերծվել է
Հունվարի 9-ին «Արմավիր» ՔԿՀ-ում արտառոց դեպք է տեղի ունեցել․ կալանավորը ածելիով վնասվածքներ է հասցրել բանտի ծառայողներից երկուսին։...
Աղբյուր` Panorama.am
12:39
Նաև պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում. ՀՖԿՍՊԻ ռեկտոր նաշանակվեց Տիգրան Սիմոնյանը
«Շատ եմ կարևորում վստահությունը և պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում,  երբ ԲՈւՀ-ը, հանրապետության այլ ԲՈւՀ-երի շարքում...
Աղբյուր` Panorama.am
12:35
ԱԳՆ-ն ողջունում Գազայում հրադադարի համաձայնագիրը
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունն X-ի իր միկրոբլոգում։...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ճայթուցիկների անզգույշ կիրառման պատճառով Ամանորի գիշերը «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել երկու անչափահաս
Անկախ համալսարանական մասնագետների հորդորների, ցավոք, ճայթուցիկների (պիրոտեխնիկական միջոցների) անզգույշ և անփույթ կիրառման պատճառով Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
12:23
Նախազորակոչային տարիքի տղաների բշկական հետազոտությունների և ամբուլատոր տվյալները կթվայնացվեն
«Կարգավորմամբ զինապարտ քքաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորում են...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ավարտվեց ոչ թե պատերազմը, այլ պատերազմի հերթական փուլը. Վարուժան Գեղամյան
«Գազայում 2023 թ. հոկտեմբերից սկսված իսրայելա-պաղետինյան պատերազմի հերթական փուլն ավարտվեց՝ երեկ գիշեր հայտարարված զինադադարով։ Բայց...
Աղբյուր` Panorama.am
12:10
Փաշինյանը և Ալիևը Դավոսում տնտեսական համաժողովի մասնակիցների ցանկում են
Համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը կայանալու է  հունվարի 20-24-ը Շվեյցարիայում: Ակնկալվում է, որ այս տարի կմասնակցեն 60...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է . Փաշինյանը՝ բռնույթուն ենթարկողին ռեաբիլիտացման կարգավորման մասին
«Նախագիծն ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային  բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային՝ կենցաղային բռնություն գործադրած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}