Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին
Մարտի 4-ի գիշերը Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը հարցաքննվել է ու տուժող ճանաչվել: Panorama.am-ը գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից տեղեկացավ, որ հարցաքննվել են նաև «Ռեստարտ»-ի անդամ Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Սիմոնյանը, որոնց նկատմամբ նաև խափանման միջոց է ընտրվել:
«Նրանք երեկ հարցաքննվել են, խմբով բացահայտ առևանգում կատարելու կասկածանքով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյան. Ինձ նորից բերման են ենթարկում կենտրոնի ոստիկանության բաժին
- ՄԻՊ-ը Մալյանի վրա հարձակման միջադեպի վերաբերյալ գրություն է ուղարկել ոստիկանություն
- Դատախազությունում քրգործ է հարուցվել Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջադեպի առթիվ
- Հրապարակվել է Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը
- Փաշինյանն արձագանքել է Մալյանի վրա կատարված հարձակմանը
- Ոստիկանությունը Նարեկ Մալյանի վրա հարձակման դեպքով նյութեր է նախապատրաստում
- Դավիթ Պետրոսյանը պատմել է, Մալյանին մտադիր էին աղբարկղը գցել
- Նարեկ Մալյանը դուրս է եկել ոստիկանությունից. Նոր մանրամասներ