2018-ին ամենաշատը վաճառվել է Կամիլա Կաբելոյի Havana երգը
Կամիլա Կաբելոյի Havana կոմպոզիցիան դարձել է 2018 թվականի ամենահաջող երգը։ Երգը, որը գրվել է Յանգ Թագի հետ համատեղ, միջազգային երաժշտական շուկայում ամենաշատն է վաճառվել։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, 2018 թվականին վաճառվել է Havana երգի 19 միլիոն կրկնօրինակ։ Ռեփեր Դրեյքի God’s Plan երգը վաճառվել է 15,3 կրկնօրինակ։ Երրորդ տեղում է Էդ Շիրանի Shape of You երգը։ Ընդհանուր վաճառվել է 14,9 միլիոն կրկնօրինակ։ Այդ երգը 2017-ին ամենաշատն էր վաճառվել։
Կամիլա Կաբելոյի Havana երգը թողարկվել էր 2017-ին, բայց հայտնի էր դարձել 2018 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան