Նարինե Գրիգորյանը միջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի
Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» 12-րդ միջազգային թատերական փառատոնին ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն արժանացել է առաջին մրցանակի: Փառատոնի ժյուրին բարձր է գնահատել «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը: Այս մասին տեղեկանում ենք «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի ֆեյսբուքյան էջից։
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2017 թ. ապրիլի 29-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «Արմմոնո» միջազգային թատերական 15-րդ փառատոնի շրջանակում։
«Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» բեմադրության հեղինակը (համահեղինակ՝ Սառա Նալբանդյան), բեմադրիչն ու դերակատարը հենց ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է: Այս բեմադրությամբ պատերազմ վերապրած փոքրիկ Նարինեն՝ Նարինկան, ներկայացնում է իր մանկության պատմությունը՝ զուգորդելով Արցախյան պատերազմի հետ:
2017-ին ներկայացումը Լիտվայում «Atspindys» 12-րդ միջազգային թատերական փառատոնին արժանացել էր Գրան պրի մրցանակի:
Լուսանկարները՝ «ԱՐՄՄՈՆՈ»-ի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Այնպես չէ, որ՝ վախ պաշտոն, այլ՝ վայ մամա ջան. Նարինե Գրիգորյան
- Թատրոնը պետք է ժամանակակից մարդուն շատ հետաքրքիր դառնա. Նարինե Գրիգորյան
- Համազգային թատրոնն առաջիկա օրերին կունենա գեղարվեստական ղեկավար
- «Կինոշոկ» փառատոնում լավագույն դերասանուհի է ճանաչվել Նարինե Գրիգորյանը
- Նարինե Գրիգորյանի Հին կտակարանի հիման վրա ստեղծված ներկայացման առաջնախաղը՝ այսօր
- Նարինե Գրիգորյանը ղարաբաղյան պատերազմի մասին ներկայացում է բեմադրելու
- Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը զբաղեցրել է երրորդ տեղը. «Ամաչելու բան չունենք»