Սիրիայում վիրավորված հայ սակրավորի ոտնաթաթն ամպուտացվել է
Սիրիայում մարտի 7-ին ականային պատահարի հետևանքով հայ սակրավորի վնասված աջ ոտնաթաթն ամպուտացվել է։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը։
Սակրավորը կտեղափոխվի Հայաստան։
Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանից Սիրիա ուղարկված խմբի կազմում ականազերծողները մինչ օրս ականազերծել է ավելի քան 10. 510մ քառակուսի մետր տարածք։
Նրանք հայտնաբերել և ոչնչացրել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ:
Փետրվարի 18-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և Հալեպի անվտանգության ուժերի հրամանատարության ներկայացուցիչների ուղեկացությամբ հումանիտար առաքելության ղեկավար կազմն իրականացրել է տեղազննման աշխատանքներ Հալեպ նահանգի Լե-Սենիա, Դիման, Ռասմ-Ալ-Խուլու բնակավայրերի հարակից վայրերում, որի արդյունքում որոշվել է ականազերծման աշխատանքներն իրականացնել լեռնային և հարթավայրային տարածքներում: Ականազերծման աշխատանքները մեկնարկել են փետրվարի 19-ին:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում հայ ականազերծողներից մեկը վիրավորվել է
- Սիրիա ուղարկված հայկական խումբն ականազերծել է 10 հազար քմ-ից ավելի տարածք
- Սիրիացի սակրավորները սկսել են Հալեպի ականազերծումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին