Գրեթե ողջ Վենեսուելան մնացել է առանց հոսանք
Վենեսուելայի 23 նահանգից 21-ում արձանագրվել է էլեկտրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներ։ Լենտա.ռու կայքը, հղում անելով El Nacional կայքին, գրում է, որ մայրաքաղաք Կարակասի օդանավակայանը մնացել է առանց լույսի, մետրոյի մի քանի գծեր չեն աշխատում։ Նշվում է նաև բջջային ցանցի հետ կապված խնդիրներ։
Երկրի ազգային էներգետիկ ընկերությունը բացատրել է տեղի ունեցածը «Էլ-Գուրի» հիդրոկայանում դիվերսիայի պատճառով։ Հաղորդում են, որ մասնագետներն աշխատում են էլեկտրականության վերականգնման ուղղությամբ։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հոսանքի հետ կապված խնդիրների առաջացման մեջ մեղավոր է համարել ամերիկյան իմպերիալիզմը։ Նա նշել է, որ էլեկտրական պատերազմը, որը գլխավորում է ամերիկյան կողմը, կհաղթահարվի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա