Փաշինյանը ծաղիկներ է բաժանում անցորդ կանանց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ անվտանգության աշխատակիցների հետ դուրս եկավ կառավարության շենքից։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հիշեցրեց, որ այսօր կանանց իրավունքների պաշտպանության օրն է։
Անցորդ կանանց ծաղիկներ նվիրեց, հետաքրքրվեց՝ Հայաստանում ինչ վիճակում են կանանց իրավունքները։
«Հայաստանում կանանց իրավունքներն ընդհանրապես պաշտպանված չեն։ Աշխատավայրում հաճախ նախապատվությունը տրվում է տղամարդ աշխատակիցներին»,-ասաց կանանցից մեկն ու զրույցի բռնվեց կառավարության ղեկավարի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը