Warner Bros-ը ֆիլմ նկարահանի Hello Kitty-ի մասին
Warner Bros. New Line Cinema ընկերությունը հայտարարել է, որ ճապոնական Sanrio ընկերությունից ստացել է Hello Kitty-ի մասին ֆիլմ նկարահանելու իրավունքը։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Associated Press-ին։
Ընկերությունից հայտնել են, որ չնայած կատուն շատ ճանաչված է, սակայն նրա մասին երբեք ֆիլմ չի նկարահանվել։ Այն փաստը, որ Kitty-ին չի խոսում և դեմքի արտահայտությունը չի փոխում, չի շփոթեցրել ընկերությանը։
Hello Kitty-ին ճապոնական փոփ մշակույթի կերպար է, պատկերվում է որպես սպիտակ կատվի ցեղատեսակի ճապոնական բոբթեյլի մարդակերպ՝ գլխին կարմիր ժապավեն: Լրիվ անվանումը Kitty White: Հորինվել է ճապոնական Sanrio (դիզայներ Յուկո Շիմիձու) ընկերության կողմից՝ 1974 թվականին և դարձել է ինքնատիպ մեմո: Hello Kitty ապրանքանիշը, որը գրանցվել է 1976 թվականին, շատ ապրանքների համար օգտագործվում է որպես բրենդ, դարձել է նույնանուն անիմե սերիալի գլխավոր հերոսը: Այսօր «Hello Kitty» բրենդը տարեկան բերում է ավելի քան մեկ միլիարդ դոլար եկամուտ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան