Փետրվարին հունվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 5.3%
2019թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 1.7% և 7.4% գնաճը:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 5.6%, իսկ 2019թ. հունվարի համեմատ` 7.4% գնաճ:
2019թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 5.3%:
Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.5 տոկոսային կետով:
2019թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գներն էլ աճել են 0.4%-ով, իսկ շաքարի և շաքարավազի, ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: