
Google-ը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ դուդլ է թողարկել
Google ընկերությունը որոնման գլխավոր էջում ինտերակտիվ դուդլ է տեղադրել՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ընկերությունն իր հաղորդագրության մեջ նշել է. «Տոնական սլայդշոուի մեջ հավաքել ենք տարբեր դարաշրջանների և մասնագիտությունների կին ներկայացուցիչների 13 ոգեշնչող մեջբերում, իսկ հրավիրված նկարչուհիները դրանք ձևավորել են գեղեցիկ սլայդներում»։
Դուդլում կարելի է գտնել Մարինա Ցվետաևայի, նկարչուհի Ֆրիդա Կալոյի, ճապոնացի ավանգարդ նկարչուհի Յոկո Օնոյի, բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդի և այլ հայտնի կանանց ստեղծագործություններից մեջբերումներ։