Netflix-ն էկրանավորելու է «Հարյուր տարվա մենություն» վեպը
Ամերիկյան Netflix ընկերությունը իրավունք է ձեռք բերել էկրանավորելու կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով NYT-ին, գրում է, որ վեպն էկրանավորվելու է սերիալի ձևաչափով։ Սերիալի պրոդյուսերներն են լինելու գրողի որդիները՝ Ռոդրիգո և Գոնսալո Գարսիաները։
Նշվում է, որ ստեղծագործությունն առաջին անգամ է էկրանավորվելու։
Հարյուր տարվա մենություն» վեպը Մարկեսը գրել է 18 ամիսների ընթացքում՝ 1965-1966 թվականներին, Մեխիկոյում։ Առաջին անգամ հրատարակվել է Բուենոս-Այրեսում 1967 թվականի հունիսին 8000 տպաքանակով։ Նա 1982 թվականին արժանավել է Նոբելյան մրցանակի։ Մարկեսն առաջին կոլումբիացին էր, որ ստացել էր այդ մրցանակը։