Գյումրիի գիշերային ակումբներից մեկում ռուս զինծառայող է դանակահարվել
Գյումրիի գիշերային ակումբներից մեկում ռուս զինծառայողներից մեկը դանակի հարվածի հետևանքով վիրավում է ստացել։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
Դատախազությունից հայտնել են՝ նախնական տվյալներով գիշերային ակումբում վեճ է եղել, արդյունքում մեկ մարդ հոսպիտալացվել է։
Ըստ տեղեկությունների, տուժածը 102-րդ ռազմաբազայում ծառայություն անցնող 22-ամյա զինվորական է։ Նա վիրահատվել է, վիճակը գնահատվում է բավարար։ Հարուցվել է քրեական գործ։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան