Թրամփը շփոթել է Apple-ի ղեկավար Թիմ Քուքի անունն ու նրան անվանել Թիմ Էփլ
Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքը թվիթերում փոխել է իր անունն այն բանից հետո, երբ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կադրային քաղաքականության վերաբերյալ խորհրդատվական խորհրդի նիստում Քուքին անվանել էր Թիմ Էփլ։
Թիմ Քուքն իր էջում անունը գրել է Թիմ և կողքին դրել Apple-ի լոգո խնձորը։
Ինչպես հայտնել էր CNBC-ն, Քուքն ու Թրամփը Սպիտակ տանը քննարկում էին կրթության մեջ տեխնոլոգիաների կարևորության հարցը։ ԱՄն նախագահը շփոթել էր Քուքի անունը, երբ ասում էր, որ բարձր է գնահատում Apple-ի ներդրումը: