Ֆեյսբուքը «փակվում է»
Սոցիալական ցանցերի ապագան կայանալու է առավել փակ ու անձնական լինելու մեջ։ Այսպիսի կարծիք է հայտնել ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Նրա ցանցը, որը դարձել է «թվային հյուրանոցի» բաց մոդել, այժմ ստանձնել է անձնական տվյալների պաշտպանության քաղաքականություն։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Ցուկերբերգի խոսքերով, վերջին տարիներին օգտատերերն առավել շատ են նախընտրում փոքր փակ համայնքները։
Ոորպես օրինակ Ցուկերբերգը բերել է WhatsApp-ի մեսենջերը, որը շեշտը դնում է անվտանգ հաղորդակցման վրա։
Նշվում է, որ ֆեյսբուքը չի տեղակայի իր սերվերները այն երկրներում, որտեղ տեղի են ունենում մարդու անձնական իրավունքների ու կամքի ազատ արտահայտման իրավունքների խախտումներ։