Հնդկաստանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել
Հայաստանում Հնդկաստանի դեսպան է նշանակվել Շրի Կիշան Դան Դեվալը։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջից։
Դեսպանի նշանակման մասին իրավական փաստաթուղթը հրապարակվել է այսօր։ Նորանշանակ դեսպանը մին այս կատարել է Մավրիկիոսի Հանրապետությունում Հնդկաստանի բարձր հանձնակատարի պարտականությունները:
«Ակնկալվում է, որ դեսպանը շուտով կանցի իր պարտականությունների կատարմանը»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանում Հնդկաստանի գործող արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարը բացառիկ հարցազրույց էր տվել Panorama.am-ին։ Վերջինը ՀՀ նախագահին իր հավատարմագրերն էր 2016-ի հունիսի 17-ին։