Գարո Փայլանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանը ցավակցություն է հայտնել Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանի մահվան կապակցությամբ։
«Նա մեր հիշողության մեջ կմնա որպես անմոռանալի հոգևոր առաջնորդ։ Թող ննջի խաղաղությամբ։ Ցավակցություններս»,- Թվիթերում գրել է Փայլանը։
Հիշեցնենք, որ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանը մահացել է այսօր Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում։ Արքեպիսկոպոսը հիվանդանոցում էր մոտ 11 տարի. 2008 թվականից պատրիարքը կորցրել էր հիշողությունը, տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Մեսրոպ Բ Մութաֆյանը Պոլսո հայոց 84-րդ պատրիարքն է, ընտրվել էր 1998 թ-ին:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
- Մահացել է Պոլսո հայոց պատրիարքը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան