Անաստասիա Գալուստյանը 5-րդ արդյունքն է գրանցել կարճ ծրագրում
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը նվաճել է Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերի եզրափակիչի ուղեգիր:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ կանանց մենասահքի կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը 64.15 միավորով գրավել է 5-րդ տեղը և հնարավորություն ստացել մարտի 9-ին հանդես գալ ազատ ծրագրով: Որակավորման փուլը հաղթահարել են 24 մարզուհիներ: Կարճ ծրագրին մասնակցել են 35 գեղասահորդներ:
Նախօրեին Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 9-րդ տեղն էր գրավել տղամարդկանց մենասահքում:
Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: Դահուկորդ Միքայել Միքայելյանն արդեն ավարտել է ելույթը, իսկ լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանը և Աշոտ Կարապետյանը մարտի 8-ին հանդես են եկել հսկա ոլորավայրէջքում: Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Կարապետյանը 2:10.66 արդյունքով գրավել է 48-րդ տեղը, իսկ Հարություն Հարությունյանը չի հատել եզրագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան