Աշոտ Կարապետյանը 48-րդն է հսկա ոլորավայրէջքում
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում այսօր պայքարի մեջ են մտել հայ լեռնադահուկորդները: Աշոտ Կարապետյանը և Հարություն Հարությունյանը հանդես են եկել հսկա ոլորավայրէջքում:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Կարապետյանը 2:10.66 արդյունքով գրավել է 48-րդ տեղը, իսկ Հարություն Հարությունյանը չի հատել եզրագիծը:
Մարտի 11-ին Աշոտ Կարապետյանը և Հարություն Հարությունյանն ուժերը կփորձեն նաև ոլորավայրէջքում: Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան