Եվրամիությունը Brexit –ի հարցով կընդունի վերջնական որոշում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Եվրոպական միությունը շուտով կընդունի վճռական որոշում, որը կարող է փոխել Brexit ելքը։
«Որոշումը, որը ԵՄ-ն կընդունի առաջիկա մի քանի օրերին, մեծ ազդեցություն կունենա քվեարկության ելքի վրա»,- news.ru-ի հաղորդմամբ ասել է բրիտանական կառավարության ղեկավարը։
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ ցանկանում է ամեն ինչ անել «ճիշտ»։ Նա կարծում է, որ Մեծ Բրիտանիան պետք է լքի ԵՄ-ն գործարքով, քանի որ այն բխում է եվրոպական շահերից։
«Եվրոպացի առաջնորդներն ինձ ասում են՝ անհանգստանում են, ժամանակն անցնում է, իսկ մենք ունենք ամեն ինչ ճիշտ անելու միայն մեկ հնարավորություն։ Իսկ իմ հայտարարությունը նրանց համար այսպիսին է՝ եկել է ամեն ինչ ճիշտ անելու ժամանակը»- նշել է Մեյը։
Բրիտանական խորհրդարանը Brexit-ը քննարկելու է հաջորդ շաբաթ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին