
Էրդողանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և ցավակցություն հայտնել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի կապակցությամբ: Գրել է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Daily Sabah թերթը:
Աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ շԹուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Նա «Թվիթեր»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Թուրքիայի հայոց պատրիարք Մեսրոպ II Մութաֆյանի մահվան կապակցությամբ ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին և մեր հայ քաղաքացիներին»: