Ուիլ Սմիթին համարում են չափազանց սպիտակ նոր դերի համար
Ինտերնետ-օգտատերերն ամերիկացի դերասան Ուիլ Սմիթին համարում են ոչ այնքան սևամորթ, որպեսզի նկարահանվի «Արքա Ռիչարդ» կենսագրական ֆիլմում։ Լենտա.ռու-ն, հղում անելով Բի-Բի-Սի-ին, գրում է, որ դեռ դերասանին չեն հաստատել հայտնի թենիսիստուհիներ Վինուս և Սերենա Ուիլյամսների հոր դերում։ Բայց և այնպես նա հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել ծրագրին։ Սոցիալական կայքերում գրում են, որ Զակ Բեյլինի սցենարով ֆիլմում նկարահանվելու համար պետք է հրավիրեն ավելի մուգ մաշկի գույն ունեցող դերասանը։ Նրանք առաջարկում են Իդրիս Էլբային և Մահերշալա Ալիին։
«Ոչ մի բան չունեմ Ուլ Սիմիթի դեմ, բայց ինչո՞ւ է նա խաղալու Վինուսի և Սերենայի հոր դերում։ Այո, մարդը կարող է խաղալ, բայց կան այլ սևամորթ մարդիկ, որոնք նույնպես կարող են խաղալ։ Նրանք կարող են վերցնել նրանցից մեկին, և, հնարավոր է, շանս տան անհայտ դերասանին»,- գրել է օգտատերերից մեկը։
Մեկ այլ օգտատեր գրել է, որ տեղին չէ, որ Ռիչարդի դերում խաղա Սմիթը. «Կան այլ դերասաններ մուգ մաշով և հայտնի անուններ են, որոնք կարող են անել այդ աշխատանքը»։
Մի քանի օգտատերեր անիմաստ են համարում դերասանի վրա հարձակումներն ու նշել են, որ նրան դերից զերկելու պահանջները ոչ բավարար սևամորթ լինելու պատճառով՝ դա հենց ռասիզմ է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան