Ուկրաինայի նախագահական ընտրություններին 39 թեկնածու կմասնակցի
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահական ընտրությունների քվեաթերթիկը, որում 39 թեկնածուի անուն կա: Ընտրությունները կայանալու են մարտի 31-ին:
«Ուկրաինայի նախագահի պաշտոնում հինգ թեկնածուի գրանցումը մերժելուց հետո ընտրությունների օրը քվեաթերթիկում լինելու է 39 թեկնածուի անուն-ազգանուն»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտնել են Ուկրաինայի ԿԸՀ-ից։
Վերջին ամիսների վարկանշային առաջատարը, ըստ սոցհարցումների, Բատկիվշինա կուսակցության նախագահ Յուլյա Տիմոշենկոն էր, սակայն հունվարին շոումեն Վլադիմիր Զելենսկին առաջ է անցել նրանից: Գործող նախագահ Պորոշենկոյի վարկանիշը կազմում է շուրջ 20 տոկոս:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի նախագահի թեկնածուն հայտարարել է ընտրողներին կաշառք տալու մասին
- Ուկրաինայում նախագահի թեկնածուի վրա ջուր են շփել
- Ուկրաինայում նախագահական ընտրություններին մասնակցելու է 44 թեկնածու
- Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում
- Տիմոշենկոն գլխավորում է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշային ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին