Ջորջ Մարտինը չգիտի «Գահերի խաղի» ավարտը
Գրող Ջորջ Մարտինը, «Սառույցի և կրակի երգ» վեպային շարքի հեղինակը, որի հիման վրա նկարահանվել է «Գահերի խաղը» սերիալը, չգիտի, թե ինչպես է ավարտվելու սերիալը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, նա պատմել է Entertainment Weekly-ին տված հարցազրույցում։
«Ես չեմ կարդացել սյուժեն և չեմ գնացել նկարահանման հրապարակ, որովհետև աշխատում էի «Ձմռան քամիներ»-ի վրա»,- ասել է նա։
«Գահերի խաղի» եզրափակիչ մասը թողարկվելու է ապրիլի 14-ին։ Ութերերորդ եթերաշրջանում կներկայացվի վեց էպիզոդ։
«Գահերի խաղը» ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանուները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին «HBO» ալիքով։