Աշոտյան. Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը խիստ ուշագրավ է
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը խիստ ուշագրավ է որակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը։
Նկատենք, որ Ալիև-Փաշինյան հանդիիպմանն ընդառաջ համանախագահները հանդես են եկել ծավալուն հայտարարությամբ։
«Հայաստանում իշխանափոխությունից հետո սա առաջին ծավալուն, ծրագրային և համեմատաբար ուղիղ խոսքն է բանակցային գործընթացի առկա իրավիճակի մասին։
Ավելի բաց եթե ասեմ, գնահատում այն որպես բանակցային գործընթացը պահպանելու և ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու փորձ՝ կողմերին ուղղված հստակ ուղերձներով։
Վտանգ կա, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Նիկոլ Փաշինյանի շտապողականության, ավելորդ ինքնավստահության եւ սեփական ուժերը գերագնահատելու հետևանքով գրեթե մեկ տարի անց մեզ վերադարձնում են ելակետային դիրքերին, ցավոք, առանց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակման»,-նշել է Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին