Մոսկվայում վթարի հետևանքով հայաստանցիներ են մահացել
Մոսկվայի Լենինգրադյան փողոցում այսօր վաղ առավոտյան «ԿամԱԶ» մակնիշի մեքենան բախվել է մարդատար մեքենային։ Ըստ ռուսական լրատվամիջոցների, վթարի հետևանքով մահացել է 2 մարդ։ Նրանք եղել են մարդատար մեքենանում։ Եվ մեկ մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը Panorama.am-ին հայտնեց, որ երեքն էլ Հայաստանի քաղաքացիներ են։
«Ռեգնում»-ի փոխանցմամբ, դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։ Պարզվում են վթարի հանգամանքներն ու պատճառները։ Իրականացվում է քննություն։