Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս համար
Մարտի 10-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում, Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի հոգեհանգստյան կարգ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Նույն օրը հոգեհանգստյան արարողություններ կկատարվեն նաև թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում մահացել է Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանը: Արքեպիսկոպոսը հիվանդանոցում էր մոտ 11 տարի՝ 2008 թվականից պատրիարքը կորցրել էր հիշողությունը, տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Մեսրոպ Բ Մութաֆյանը Պոլսո հայոց 84-րդ պատրիարքն է, ընտրվել էր 1998 թ-ին:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը Պոլսո պատրիարք Մութաֆյանի մահվան կապակցությամբ թվիթերում ցավակցել է հայերեն
- Գարո Փայլանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
- Էրդողանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
- Մահացել է Պոլսո հայոց պատրիարքը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին