ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:56 09/03/2019 Հայաստան

Ստացանք թավշյա ՀՀՇ-ական ռեժիմ

Սահմանադրական անձեռնմխելիությամբ օժտված, բայց Կենտրոն քրեակատարողական հիմնարկում օրինազանցորեն բանտարկված քաղաքական կալանավոր Ռոբերտ Քոչարյանի «168 ժամ» պարբերականին տված հարցազրույցն առավելագույն կատաղության է հասցրել հատկապես ԼՏՊ-ի մեղսագործ գվարդիականներին ու ՀՀՇ-ի (անվանափոխությունից հետո` ՀԱԿ) ժամկետանց վրիժառուներին։ Նրանց առանձնակիրեն սարսափեցրել է «այս «քրեական գործը» պատվիրած ու սարքած մարդիկ ծանր հանցագործություն են կատարում և,  անկասկած, պատժվելու են» ՀՀ երկրորդ նախագահի պնդումը։ Ուստի. միանշանակ է, թե ինչու են ագրեսիվորեն իրար անցել ԼՏՊ-ի հանցախմբի կարկառունները`  Գագիկ Ջհանգիրյանը, Երջանիկ Աբգարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Պարգև Օհանյանը, Վահան Շիրխանյանը, Արամ Մանուկյանը, այլոք։

Փաշինյանին իրենց քաղաքական վրեժխնդրության հլու գործիքը դարձնելու համար ԼՏՊ-ի գլխավորած ծերունիների ավազակախումբը առանձնակի ջանք չի էլ գործադրել։ Թավշյա վարչապետն առանց կողմնակի միջամտության էլ` իր թավշյա իշխանափոխությունը համարում է ԼՏՊ-ի ղեկավարած մարտիմեկյան անարդյունք ոճրագործության 10 տարի հետո արդյունավորված շարունակությունը։ Փաշինյանն ի՛ր վրեժն է լուծում` իշխանական վայելքների 10 տարիներ կորցնելու և 10 տարի շարունակ բարոյական ու ֆիզիկական անմոռանալի կորուստներ «վաստակելու» դիմաց։ Մինչդեռ ԼՏՊ-ՀՀՇ-ական հրոսակախումբն առնվազն վերջին 21 տարիներն է ապրել վրեժի ծարավից տոչորված ու իրենց ամենակործան իշխանակալության հուշերով։

Եվ հիմա հհշական ռևանշիստներն ու թավշյա ռեպրեսիոնիստները միասին քաղաքական հաշվեհարդար են սանձազերծել այն մարդու նկատմամաբ, ով երկու անգամ Հայաստանն ու Արցածը փրկել է օտար ծրագրով իրագործվող կործանումից։ 1998-ին Ռոբերտ Քոչարյանն իր համախոհների հետ միասին կանխել է «լավ չես ապրելու Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել» բանաձևով Արցախը հանձնելու հհշական վարչախմբի ձեռնարկը, իսկ 2008-ին` խստորեն կատարելով իր բոլոր սահմանադրական պարտավորությունները, կանխել է նույն ՀՀՇ-ի միջոցով ձեռնարկված սորոսադեսպանատնային գունավոր հեղաշրջման փորձը, որի լրամշակված թավշյա տարբերակը հաջողվեց իրագործել Փաշինյանին։ Արդյունքում ստացանք թավշյա հհշական ռեժիմ։

Ուստի. Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը աներեր հիմքեր ունենալով է հարցազրույցում ընդգծել. «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր առաջնորդի հետ միասին, այսպես թե այնպես, ընկալվում է՝ որպես ՀՀՇ-ի ռեինկարնացիայի պրիմիտիվ տարբերակ»։ Նույնքան հիմնավոր է Արցախի հերոսի պնդումը, որ իր ու համախոհների նկատմամբ իրագործվող քաղաքական հաշվեհարդարն արդարադատության հետ որևէ առնչություն չունի, այլ «դասական քաղաքական վենդետա է. մեղադրանքի նյութերում չեմ գտել մի բան, որ կարելի կլիներ ինչ-որ կերպ մեղսագրել ինձ, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին»։ Ի դեպ. երեքն էլ որոշիչ մասնակցություն են ունեցել Արցախի ազատամարտին ու ռազմական ծառայություններով են վաստակել մեր երկրի բարձրագույն` գեներալ-գնդապետի զինվորական կոչումը։ 

Պատահական չէ նաև հարցազրույցում նշված զուգահեռը. «նման իրավական ամենաթողություն եղել է միայն 90-ականներին՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք, երբ քաղաքական հակառակորդների հետ վարվում էին՝ ինչպես կուզեին, ընդհուպ՝ մինչև ֆիզիկական ոչնչացում, իսկ նրանց հարազատների հետապնդումը սովորական մի բան էր»։ Փաստ է, որ մարտի 1-ի ոճրագործության մեղավորները բացահայտված չեն, քանի որ` իշխանության եկած ոճրագործները նույնիսկ 11 տարի անց ի զորու չեն` ապաշխարհել ու խոստովանել իրենց հանցանքը։

Փաստ է, որ անցյալ հուլիսից թավշյա վարչապետի հրահանգով գործող քննիչներն այդպես էլ չեն կարողանում կորզել Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հաստատող գեթ մեկ հիմնավոր ցուցմունք։ Փաշինյանը խոստացել էր մարտիմեկյան «հուժկու» երթը նշանավորել իր մոգոնած մեղադրանքը հաստատող փաստերն ամփոփող ելույթով, բայց ո՛չ երթը հուժկու ստացվեց, ո՛չ էլ ելույթ հնչեց։ Ասելու բան չկար։ Թավշյա վարչապետն ասելիք չունի։ Թեև. «պատվիրված» ցուցմունքի համար վճարում են և՛ պետական բարձր պաշտոնով, և՛ մենաշնորհային արտոնությունով։

Եվ հիմա ԼՏՊ-ՀՀՇ-ՔՊ-ական հանցավոր խմբերն իրենց ոճրագործ անցյալն ու օրինազանց իշխանակալությունը պարտակելու անկարողությունից` զավեշտի են  վերածում սահմանադրությունը, օրենքն ու արդարադատությունը։ Անվերապահորեն` միայն Փաշինյանի ապօրինի թողտվությամբ կարող էին դատական իշխանության որոշիչ մաս դառնալ գործադիրից, օրենսդիրից, ՀՀՇ ծերակույտից, մոռացությունից ու մաղձի դաշտից գործուղվածները։
Այս կերպ քննիչների, դատավորների ու դատախազների կուրատորներ են դարձել նախկին զինդատախազ, քաղաքական կողմնորոշումներով բանսարկու Ջհանգիրյանը, մեր երկրի մաքսային դարպասները կոռուպցիոն սողանցքերի վերածած Երջոն կամ հհշի Ջոնիկը, ՆԳՆ-ն, հետո նաև ՊՆ-ն ու աղետի գոտին թալանի օբյեկտ դաձրած հհշի Անդոն, ազատամարտի առաջին օրերից զենքի ու ադամանդի ապօրինի առևտուր կազմակերպելով, մեր երկրի արտադրական ենթակառուցվածքների վաճառքը անձնական բիզնելի վերածելով, զրպարտչական ծավալուն գործունեությամբ հայտնի Շիրխանյանը, ՀՀ անկախության հռչակագիրը հնչեցնելով լոկ հիշվող, իր անհետագիծ էությունից բարդույթավորված ու հավերժ տեղակալ Արամը, ո՛չ թե մեղադրյալի մեղքն ապացուցելու օրենքի հրամայականով, այլ հանուն վարձի` ցանկացածին մեղավոր նշանակելով հայտնի և իր այս վարքի համար կարգապահական վարույթի արդյունքում դատական համակարգից վտարված Պարգև Օհանյանը, այլոք։

Նախկին ու ներկա հանցագործներից կազմված կուրատորների այս խումբը, պարզվում է, հեռախոսային կառավարմամբ գործող դատական համակարգին է փոխանցել նաև Փաշինյանի հավանությանն արժանացած զավեշտը, թե չկա որևէ անհրաժեշտություն` ապացուցելու ո՛չ սահմանադրական կարգը տապալելու Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ամբաստանությունը, ո՛չ էլ բացահայտելու մարտիմեկյան ոճրագործության կազմակերպիչներին, հրահանգիչներին, կատարողներին` մեղավորներին։ Ինքնին թավշյա վարչապետն ու նրա նշանակած կուրատորները գիտակցում են, որ իրենք են 11 տարի առաջ սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարել, իսկ երկրորդ նախագահը հենց սահմանադրական կարգն է պաշտպանել` սահմանադրությամբ իրեն տրված իրավասություններով։

Նրանք նաև գիտակցում են, որ անկողմնակալ քննության դեպքում կարող են բացահայտվել բոլոր 10 զոհերի մեղավորները. ում հրամանով և ով է սպանել ոստիկանության հատուկ զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանին, ում նետած նռնակից է զոհվել ոստիկանության մայոր Համլետ Թադևոսյանը, թիկունքից արձակած ում հրազենային կրակոցով են սպանվել Դավիթ Պետրոսյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, ով է ԱԿՍ տեսակի ավտոմատից կրակել ու սպանել Սամվել Հարությունյանին, ում հրահանգով և ինչ դիպուկահար է սպանել Գրիգոր Գևորգյանին, ով է Մակարով տեսակի ատրճանակից կրակել ու սպանել Զաքար Հովհաննիսյանին, ինչ համգամանքներում են Չերյոմուխա հատուկ միջոցի բեկորներից վնասվել ու մահացել Գոռ Քլոյանը, Տիգրան Խաչատրյանը և Արմեն Ֆարմանյանը։

Հենց այս հանցավոր գիտակցությունից է ծնվել զավեշտը, թե թավշյա իշխանության փրկօղակ դարձած անցումային արդարադատության ենթատեքստում բավարար է` առանց ապացուցողական փաստարկների ու մերկապարանոց պնդելը, թե` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու մյուս պատասխանատուները տապալել են սահմանադրական կարգը, ինչն էլ հանգեցրել է 10 զոհերի։ Իհարկե, ո՛չ մի խոսք` որ լեգիտիմ գործող երկրի նախագահը չի կարող տապալել իրեն վստահված սահմանադրական կարգը, ո՛չ մի խոսք` որ եթե ԼՏՊ-ն նենգաբար ինքնազոհողության չմղեր իրեն վստահածներին, Փաշինյանն ու այլ կազմակերպիչներ ցուցարարներին չդրդեին իրավապահների հետ ընդհարումների, ապա ո՛չ մի զոհ էլ չէր կարող լինել։      

Զոհերի հարազատներին ու իրավահաջորդներին անկանխակալ մտորելու տեղիք պետք է տան ո՛չ միայն միտումնավոր ու հետևողականորեն խեղաթյուրված ներկայացվող հանգամանքները, ո՛չ միայն ուկրաինական արդեն բացահայտված, բայց անպատիժ մնացած զուգահեռները, ո՛չ միայն «զոհեր ունենալու» շահագրգիռ կողմին խելամտորեն հաշվարկելու հնարավորությունները, ո՛չ միայն զոհվածների հարազատներին փոխատուցում վճարելու թավշյա իշխանության շահադիտական շտապողականությունը, այլ նաև` ավելի քան 8 ամիս ձգվող նախաքննության արդյունքում կազմված քրգործի 76 հատորներում, 20 հազար էջերում 10 զոհերի պատճառները ու մեղավորներին բացահայտելու ուղղությամբ որևէ քայլի բացակայության փաստը։ Ի դեպ. այդ անկողմնակալ մտորումների արդյունքն էր, որ Փաշինյանի մարտիմեկյան երթը դարձավ նրա հուժկու ձախողումների մեկնակետ։

Այս առումով դիպուկ է Ռոբերտ Քոչարյանի նկատումը. «Իրավիճակի հեգնանքն է, որ հենց մարտի 1-ի ողբերգության գլխավոր մեղավորներն են դարձել այդ իրադարձությունների զգայական հետևանքների հիմնական շահագործողները։ Արվածի համար մեղքի զգացումը հանգիստ չի տալիս նրանց ենթագիտակցությանը։ Նրանց համար 10 զոհերի հարազատների ու բարեկամների կորստի դառնությունը շարունակում է իրենց քաղաքական նպատակներին հասնելու գործիք մնալ։ Հասարակության բևեռացումը, ներքին լարվածության ու դիմակայության մշտական օջախների ստեղծումը Հայաստանի իշխանությունների աշխատանքի էությունն են դարձել։ Դա ոչ մի լավ բանի չի բերելու»։
        

Սիմոն Գյուրջյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:47
Սա ոչ միայն միջազգային իրավունքի անտեսում է, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար․ Արմեն Գևորգյան
Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն  են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 19:45-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 27-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:33
Նոան ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոն Զենիթին
Դոհայում մարզական հավաք անցկացնող Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոնին՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթն ընդունված է․ Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․ «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Թուրքիան փորձում է փոխարինել Ռուսաստանին ԵՄ-ի գազի շուկայում
Թուրքիան վերսկսել է բանակցությունները Եվրամիության (ԵՄ) հետ էներգետիկ հաբ դառնալու հարցով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին փոխանցել է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոն է ստացել
ՀՀ Դատախազությունից հայտնում են, որ Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները․ ՀՅԴ
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․ «Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանը, ենթակառուցվածքային ծրագրերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
19:17
Անընդունելի է ՀՀ պետական օրհներգը փոփոխությունների ենթարկելու նախաձեռնությունը․ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունն անընդունելի է համարում Հայաստանի գործող իշխանությունների կողմից ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը
Երևանի քաղաքապետարանը ներդրել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման միասնական համակարգ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է, կա տուժած
Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը․ Մայր Աթոռ
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պարզաբանում է տարածել Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության վերաբերյալ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացին կազատվի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 դրամ վճարից
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն...
Աղբյուր` Panorama.am
18:08
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կեղծ օղիների շշալցման հերթական դեպքն է բացահայտվել
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հունվարի 24-ինտեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հայաստանում 2024-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնnւթյան 15 դեպք է գրանցվել 24 տուժողով. Զեկույց
«2024 թվականը հագեցած է եղել բազմաթիվ իրադարձություններով, այդ թվում խնդիրներ են եղել խոսքի ազատության, լրագրողների և լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:51
էլեկտրոնային ստորագրության համար գանձած գումարները պետք է հետ վերադարձվեն. Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է. «45 մլրդ դրամ: Է-կենգի կողմից էլեկտրոնային ստորագրության ակտիվացման  ամենամյա 3000 դրամ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Ոսկան Սարգսյան
«Այսօր՝ հունվարի 27-ին Իջևան համայնքի ավագանին 15 կողմ, 3 դեմ քվեներով որոշել է հավանություն   տալ  Տավուշի մարզի Տավուշ-2...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ծխախոտ արտադրող և ներմուծող երեք ընկերություն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում են
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների...
Աղբյուր` Panorama.am
17:22
Շնորհակալ եմ, որ Աննան տանն ունենա կոմպոզիտոր, բայց մեկ այլ կոմպոզիտորի նվիրի այսքան ուշադրություն. Տիգրան Մանսուրյան
Ներկայացվեց Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ նվիրված կոմպոզիտորի 85-ին ամյակին
Աղբյուր` Panorama.am
17:12
Հունվարին ամսական տեղումների քանակը կազմում է նորմայի ընդամենը 15-20%-ը
Այս  տարվա հունվարի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագածոտնի բարձր լեռնային հատվածներում կազմել է 52սմ, Արագածոտնի լեռնային...
Աղբյուր` Panorama.am
16:58
Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 27-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
16:52
Եղիշե Մելիքյանը մնում է. «Փյունիկ»
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փարիզում հրդեհվել է 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի պատմական շենքի աշտարակը
Երկուշաբթի գիշերը Փարիզի 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի շենքի աշտարակը այրվել է, և այն փրկելու համար հարյուրից ավելի հրշեջ է կանչվել։...
Աղբյուր` Panorama.am
16:41
ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
16:26
Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի «Excellence in Payment Channels» անվանակարգում
Կոնվերս Բանկի հաջողությունները քարտային փոխանցումների ոլորտում այս անգամ բարձր գնահատականի են արժանացել գործընկեր Mastercard միջազգային...
Աղբյուր` Panorama.am
15:52
Մահացել է Արմեն Դուլյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արմեն Դուլյանը։  Նա 71 տարեկան էր։ «Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է,...
Աղբյուր` Panorama.am
15:51
«Վայրի Արմանը» դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Ալմաթիի միջտարածաշրջանային քրեական դատարանը դատապարտել է 2022 թվականի հունվարին քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լեբեդևը հույս է հայտնել, որ Հայաստանը կվերադառնա ԱՊՀ-ում լիարժեք համագործակցությանը
Բելառուսում Համագործակցության դիտորդական առաքելությանը մասնակցելուց Հայաստանի մերժումից հետո ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է...
Աղբյուր` Panorama.am
15:01
Եկամտի հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն. Նաիրի Սարգսյան
«Իշխանությունները ոչ թե գնալու են սովորական ֆիզիկական անձի դուռը թակեն հայտարարագիրը ստուգեն, այլ առաջին հերթին գալու են լրատվականների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին
13:45 27/01/2025

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}