Հունվարին Հայաստանում արտադրվել է է 2 մլն 727.9 հազար հատ սիգարետ
2019 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 2 մլն 727.9 հազար հատ սիգարետ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 11.4%-ով:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 20.2%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է: