Մահացել է Վլադիմիր Էտուշը
Մոսկվայում 97 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային կինոյի և թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը: Այս մասին հայտնել են Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Դերասանը մահացել է այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 12։30-ին, հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր երեկ:
Վլադիմիր Էտուշը ծնվել է 1922թ., Մոսկվայում: Նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որի ժամանակ ծանր վիրավորում է ստացել: 1945թ. ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանն ու աշխատանքի անցել Վախթանգովի անվան թատրոնում, որտեղ կարճ ժամանակում դարձել է առաջատար դերասաններից մեկը:
Նրա դերերից առավել հայտնի են տավարիշչ Սաախովը («Կովկասի գերուհին»), ինժեներ Անդրեյ Բրունսը («12 աթոռ») և ատամնաբույժ Շպակը («Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը»):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան