Վալերի Օսիպյան. Չափազանց դրական արդյունք է տվել ուժեղացված ծառայությունը
Թեև հանցավորության դեմ պայքարում կան դրական միտումներ, սակայն պետք է չթուլացնել աշխատանքն ու նույն ինտենսիվությամբ շարունակել ծառայել՝ շեշտը դնելով հատկապես օպերատիվ գործունեության որակական բարելավման վրա: Այսօր հայտարարել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության փոխանցմամբ, Վալերիյ Օսիպյանն ասել է՝ չափազանց դրական արդյունք է տվել ուժեղացված ծառայությունը, այդ թվում՝ գիշերային ծառայությունները, որոնց ընթացքում թե՛ կանխվում, թե՛ բացահայտվում են հանցագործություններ:
Կարևորվել է ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման աշխատանքների ուժեղացումը:
«Ծառայությունը պետք է առավել արդյունավետ կազմակերպել նաև կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ»,-ասել է ոստիկանապետը։