Լեդի Գագայի ընկերուհին հայտնել է, որ երգչուհին հղի է Բրեդլի Կուպերից
32-ամյա էպատաժային երգչուհի Լեդի Գագան հղի է: Այս լուրը հայտնել է երգչուհու ընկերուհին՝ հավաստիացնելով, թե երեխայի հայրը դերասան Բրեդլի Կուպերն է: Այս մասին գրում է cosmo.ru-ն:
Նրա խոսքով՝ երգչուհին հղիության երկրորդ ամսում է: Որպես իր խոսքի ապացույց, նա բերում է այն փաստը, որ «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո տեղի ունեցած միջոցառման ընթացքում երգչուհին հրաժարվել է ալկոհոլից:
Այս տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ Լեդի Գագան դադարեցրել է համագործակցությունն իր գործակալ Քրիստիան Կարինոյի հետ, թեև 2018 թվականի աշնանը զույգը հայտարարել էր նշանադրության մասին:
Լեդի Գագան և Բրեդի Կուպերը միասին աշխատել են «Աստղ է ծնվել» ֆիլմի վրա: Ֆիլմի համաշխարհային պրիմերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 31-ին, Վենետիկի 75-րդ կինոփառատոնի ժամանակ: Այն նոմինացվել է «Օսկար-2019»-ի ութ մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Տղամարդու լավագույն դեր», «Կնոջ լավագույն դեր»,« Երկրորդ պլանի տղամարդու տղամարդու լավագույն դեր»,«Լավագույն երգ» կատեգորիաներում: Լեդի Գագայի «Shallow» երգը՝ գրված «Աստղ է ծնվել» ֆիլմի համար, «Օսկար» է ստացել «Լավագույն երգ» անվանակարգում։
Նշվում է, որ Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի սիրավեպին լրատվամիջոցները բացմիցս են անդրադարձել, սակայն նրանք նախընտրել են այդ լուրերն անպատասխան թողնել: Ինչ վերաբերում է Բրեդլի Կուպերի կնոջը՝ Իրինա Շեյքին, ապա նա, կարծես, նրանց հարաբերություններում ոչինչ չի նկատում:
Հարակից հրապարակումներ`
- «Օսկար-2019»-ի աստղային զույգերը՝ կարմիր գորգին
- «Օսկարի» լավագույնները
- Լեդի Գագայի կինոդեբյուտը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան