ՀՔԾ-ն չի մեկնաբանում Մանվել Գրիգորյանի՝ ցուցմունք տալուց հրաժարվելու լուրը
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի քրեական գործով քննության շրջանակներում փորձել է հարցաքննել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին, ով սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց։
Մասնավորապես՝ վերջինս օգտվել է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածով նախատեսված իրավունքից, ըստ որի՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:
Panorama.am-ը ՀՔԾ մամուլի խոսնակից հետաքրքրվեց, ի՞նչ կարգավիճակ է կանչվել հարցաքննության Մանվել Գրիգորյանը, արդյո՞ք լուրը համապատասխանում է իրականությանը։ Մարինա Օհանջյանն ասաց՝ մեկնաբանել չի կարող։
«Փաստինֆո»-ն հիշեցնում է, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականի փետրվարի 21-ին հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության երկու փոխնախարարները՝ գեներալներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը պաշտպանում են իրեն։
«Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, թե կանգնած են ժողովրդի կողքին և պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին»,֊ - Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում ասել էր Լեւոն Տեր֊Պետրոսյանը՝ այդպիսով փաստելով բանակի ներքաշումը քաղաքական գործընթացներին։
Դրանից հետո Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը պաշտոնանկ արվեցին՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու համար՝ համապատասխանաբար 2008 թվականի ապրիլի 2-ին եւ 2008 թվականի ապրիլի 23-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան