«Նիվա»-ով քաղաքապետարանի աստիճաններով բարձրանալը ոստիկանությունը խուլիգանություն է որակել
Խուլիգանության դեպքով ոստիկանության Կենտրոնական բաժնում հետաքննություն է կատարվում։ Հայտնում են ոստիկանությոինից ու մանրամասնում, որ մարտի 8-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վրա բենզին է լցրել և ուզում է այրել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի դռների մոտից, խուլիգանության համար բաժին են ներկայացրել Նոր-Նորքի բնակիչ, 36-ամյա Ռոմիկ Ջ․-ին։
Ձեռնարկված միջոցառումներով պարզել է, որ Նիվայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ ցինիզմ և անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ավտոմքենան վարել է Երևանի քաղաքապետարանի մուտքի սատիճանների վրայով, ապա շշով բենզին է լցրել Նիվայի վրա ու ցանկացել այրել այն:
Կատարվում է հետաքննություն։