Թուրքիայում ֆեմինիստներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել
Ստամբուլում կանանց միջազգային օրվան նվիրված ամենամյա ակցիայի մասնակից կանանց ոստիկանությունը ցրել է՝ կիրառելով արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։
Բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսել էին մասնակցել «Ֆեմինիստների գիշերային մարշ» (Feminist Night March) ակցիային։ Ըստ «Լենետա.ռու»-ի մինչ ակցիան սկսելը, նրանք հավաքվել են Իստիկլյալ փողոցում և սկսել են ոստիկանների հասցեին վատ խոսքեր հնչեցնել։
Ոստիկանները հավաքը որակել են չարտոնված ու անօրինական։ Նրանք հավաքվածներից պահանջել են ցրվել, այնուհետև բարիկադներ են դրել։ Ավելի ուշ նրանց նկատմամբ արցունքաբեր գազ ու պլաստիկ փամփուշտներ են կիրառել։
Թուրք լրագրողներից մեկը տեսանյութ է հրապարակել թվիթերյան իր բլոգում։
Ըստ աղբյուրի, կանանց մարշը Թուրքիայում իրականացվում է 2003-ից սկսած։ Կանայք պահանջում են հավասար իրավունքներ և կանանց նկատմամաբ ճնշումների դադարեցում։
Journalist Fatih Pınar (@FatihPinar) has shared a video showing police shooting rubber bullets against women during 17th Feminist Night March in Istanbul. pic.twitter.com/e9DPEvX62J
— dokuz8NEWS (@dokuz8_EN) March 8, 2019