Լուսավորության նախկին նախարարության շենքը շարունակում են քանդել
Երևանի կենտրոնում՝ Խորենացի 13 հասցեում տեղակայված Լուսավորության նախկին նախարարության շենքի քանդման աշխատանքներն այս պահին էլ ընթանում են։ Տարածքում տեխնիկա է աշխատում։
Հիշեցնենք, որ «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ճակատային մասը զարդաքանդակներով էր։ Դրա քանդումը մեծ աղմուկ բարձրացրեց, նաև բողոքի ակցիա իրականացվեց, որի մասնակիցները շենքը չպահպանելու համար մեղադրում էին գործող քաղաքապետին ու գլխավոր ճարտարապետին։
Ըստ նախագծի, այստեղ կառուցվելու է 14 հարկանի բիզնես շինություն։
«Խորենացի 13 հասեցում գտնվող շենքը կարելի էր վերականգնել, կոնսերվացնել։ Գտնում եմ, որ քանդելը սխալ է, ափսոս է, արժեր ինտեգրել քաղաքի կառուցապատման կամ Խորենացի փողոցի համայնապատկերի մեջ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել էր ճարտարապետ Գարեգին Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր էր վերականգնել Խորենացի 13 հասեցում գտնվող 1950-ական թվականների կառուցված շենքը։
Նա ընդգծել էր, որ շենքի ճակատն իբրև զարդանախշված ճարտարապետական արվեստի կոթող էր։
«Ափսոսում եմ, որ այլևս չի լինելու, կուզենայի մնար և կիրառության գտներ։ Համոզված եմ, որ ճարտարապետությունն ունի սեփական, ինքնուրույն ուժ, ունակ է լուծել այդ հարցերը։ Նկատի ունեմ ճարտարապետություն արվեստը»,-ասել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Թոքմաջյան. Ինքան կարելի է Երևանում սև ապակիներով շենքեր կառուցել
- Այն, ինչ այս պահին մնացել է Խորենացի 13 շենքից
- Բողոքի ակցիա՝ Հայկ Մարությանի ու Արթուր Մեսչյանի դեմ
- «Շարունակելու եմ պնդել, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրապարակայնորեն պարզաբանի»
- Վանդալը վերադարձել է