Էրդողանը Պոլսո պատրիարք Մութաֆյանի մահվան կապակցությամբ թվիթերում ցավակցել է հայերեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիթերում հայերեն գրառում է կատարել ու ցավակցել է Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանի մահվան կապակցությամբ։
Էրդողանը զանգահարել էր Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և ցավակցություն հայտնել արքեպիսկոպոս Մութաֆյանի կապակցությամբ:
Նշենք, որ Արքեպիսկոպոսը հիվանդանոցում էր մոտ 11 տարի՝ 2008 թվականից պատրիարքը կորցրել էր հիշողությունը, տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Մեսրոպ Բ Մութաֆյանը Պոլսո հայոց 84-րդ պատրիարքն էր, ընտրվել էր 1998 թ-ին: Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 63 տարեկան էր։ Նրան փոխարինում էր պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտնիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն։
— Recep Tayyip Erdoğan (@RT_Erdogan) March 8, 2019
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան