Ունիվերսիադա. Անաստասիա Գալուստյանը գրավեց 8-րդ տեղը
Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը 8-րդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում շարունակվող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից:
Կանանց մենասահքի կարճ ու ազատ ծրագրերի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը հավաքել է 161.89 միավոր: Կարճ ծրագրից հետո Գալուստյանը 64.15 միավորով 5-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցեց 10-րդ արդյունքը: Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ճապոնիան ներկայացնող Մաի Միհարան, որը հավաքել է 220,68 միավոր:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 9-րդ տեղն էր գրավել տղամարդկանց մենասահքում: Ձմեռային Ունիվերսիադային Հայաստանը ներկայացել է 5 մարզիկով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան