15 մարզադպրոցի մարզագույք է հատկացվել
Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան տարատեսակ մարզագույք է հատկացրել Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերի 15 մարզադպրոցների:
Հովհանես Հովսեփյանի գլխավորությամբ ֆեդերացիան մանրակրկիտ ուսումնասիրել է, թե ինչի կարիք ունեն տվյալ մարզադպրոցները և յուրաքանչյուրին հատկացրել անհրաժեշտ մարզագույք՝ բռնցքամարտի պարկեր, ձեռնոցներ, պաշտպանիչ գլխարկներ, գանտելներ, անգամ ատամնակալներ:
Որոշ մարզադպրոցների օգնություն է ցուցաբերվել նաև մարզադահլիճների հատակի վերանորոգման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան