Բասկետբոլի Հայաստանի գավաթ
Բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Էրեբունի Սեդարսը» հյուրընկալվելիս 98-58 հաշվով առավելության է հասել «Արթիկ-Ման Հոլդինգի» նկատմամբ և դուրս եկել 1/2 եզրափակիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Դավիթ Քարամյանը («Էրեբունի Սեդարս»), որը վաստակել է 24 միավոր:
Այսպիսով, Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում պայքարը կշարունակեն «Արցախ», «Ուրարտու Վիվառո»,«Արագած» և «Էրեբունի Սեդարս» ակումբները:
1/2 եզրափակչի վիճակահանության մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան