14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ցանկանում է ստանալ Հայաստանի քաղաքացիություն
Արամ Խաչատրյան համերգասրահում նախօրեին ելույթ է ունեցել ռուսաստանաբնակ դաշնակահարուհի 14-ամյա Եվա Գևորգյանը։ Նա ներկայացրել է Շոպենի Դաշնամուրի կոնցերտը թիվ 2-ը և Շոստակովիչի Սիմֆոնիա թիվ 10-ը։ Համերգը գլխավորել է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Տարբեր միջազգային մրցույթներին մասնակցած ու մրցանակների արժանացած Եվա Գևորգյանը հնարավոր է առաջիկայում աշխարհի հանրահայտ բեմերում ներկայացնի հենց Հայաստանը։
Այսօր Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման ժամանակ Եվայի հայրը՝ Բաբկեն Գևորգյանն ասաց, որ իրենք փաստաթղթեր են ձևակերպում ներկայացնելու և ստանալու Հայաստանի քաղաքացիություն։ ՀԱՖՆ-ի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանն ասաց, որ պատրաստում են նամակներ, դիմելու են նաև ՀՀ նախագահին՝ խնդրելու, որ Եվային, նրա հայրիկին ու մայրիկին տրամադրվի Հայաստանի քաղաքացիություն։
Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։
Հարակից հրապարակումներ`
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանի հերթական մրցանակը
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
- «Կապույտ թռչուն» մրցույթում Եվա Գևորգյանն անցել է եզրափակիչ
- 11-ամյա դաշնակահարուհի Ե. Գևորգյանի մենահամերգը՝ կամերային երաժշտության տանը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում